ՕՐԻԳԻՆԱԼ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Ինչպե՞ս ճանաչել օրիգինալը
ChildLife Essentials-ի ապրանքները կարող են Հայաստան ներմուծվել ոչ պաշտոնական ճանապարհով։ Ինչպե՞ս կարող եք տարբերակել «ՎիտաՊարկ» ՍՊԸ-ի կողմից պաշտոնապես ներմուծված օրիգինալ ապրանքները։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
«ՎիտաՊարկ» ՍՊԸ-ն հանդիսանում է ChildLife Essentials-ի (ChildLife Inc., ԱՄՆ) միակ պաշտոնական և բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետության տարածքում 2020 թվականից։
Օրիգինալ ChildLife Essentials-ի ապրանքները Հայաստանում վաճառվում են բացառապես հետևյալ պաշտոնական գործընկեր դեղատներում՝
AlfaPharm • Gedeon Richter • Theopharma • AKG
ինչպես նաև «ՎիտաՊարկ» ՍՊԸ-ի առանձին գործընկեր անկախ դեղատներում։ Ստուգելու համար, թե արդյոք ձեր դեղատունը մեր պաշտոնական գործընկերն է, կապվեք մեզ հետ +374 60 400 900 հեռախոսահամարով։
Ցանկացած այլ կազմակերպություն կամ դեղատուն, ով ներմուծում, բաշխում կամ վաճառում է ChildLife Essentials-ի ապրանքները Հայաստանում չունի համապատասխան լիազորություն ChildLife Inc.-ից։ ChildLife Inc.-ը (ԱՄՆ) և «ՎիտաՊարկ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չեն կրում ոչ պաշտոնական աղբյուրներից ձեռք բերված ապրանքների որակի, պահպանման պայմանների, օրիգինալության կամ դրանց օգտագործման հետևանքների համար։
Ինչպե՞ս ստուգել օրիգինալ ապրանքը
5 կարևոր նշան, որոնք առկա են «ՎիտաՊարկ» ՍՊԸ-ի կողմից պաշտոնապես ներմուծված ChildLife Essentials-ի ապրանքների վրա։
Լուսանկարը շուտով
Հայերեն լեզվով «ՎիտաՊարկ»-ի ստիկեր
Յուրաքանչյուր օրիգինալ ChildLife Essentials-ի ապրանքի վրա, որը պաշտոնապես ներմուծվել է Հայաստան, կա հայերեն լեզվով ստիկեր «ՎիտաՊարկ» ՍՊԸ-ի կողմից։ Ստիկերի վրա նշված է ապրանքի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև պաշտոնական դիստրիբյուտորի կոնտակտները՝ +374 60 400 900 և info@vitapark.am։
Կասկածներ ունե՞ք գնված ապրանքի օրիգինալության վերաբերյալ
Կապվեք մեզ հետ։ Մենք կօգնենք ձեզ ստուգել ապրանքի օրիգինալությունը։
միացե՛ք ընտանիքին
Գնեք օրիգինալ ChildLife Essentials
Տեսնեք մեր պաշտոնական գործընկեր դեղատների ցանկը։
Որտեղ գնել →